Հասարակություն 

Արսեն Թորոսյանը պետք է դատվի Նյուրնբերգի ընթացակարգով, մարդկության դեմ հանցագործության համար․ Կարեն Վարդանյան. News.am

analitik.am

Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված դրությունը երկրում կարելի է բնորոշել մեկ բառով՝ փսիխոզ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտարարել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

«Այդ փսիխոզը միտումնավոր հրահրում է առողջապահության նախարարը։ Վիճակն իրականում  վատ չէ, ուղղակի Արսեն Թորոսյանն ու Նիկոլ Փաշինյանին գումար են տվել նրանց արդեն իսկ արած ծրագրերի համար։ Հիմա, որպեսզի ցույց տան, որ այդ համաձայնեցված գումարները ճիշտ են ծախսում՝ փսիխոզ են տարածում։ Նույն Փաշինյանի հոգեվիճակն է խախտվել։ Այսինքն մարդկանց անընդհատ վախեցնում են, մարդիկ էլ խուճապի են մատնվում։ Ամբողջ աշխարհն ասում է, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ասում է՝ դիմակները վնասամար են, ձեռնոցներն ամառը չի կարելի կրել, բայց Փաշինյանն ու Թորոսյանն այդ գումարն արդարացնելու համար են ջանքեր գործադրում։ Դա բերելու է պսիխոզոմատիկ հիվանդությունների՝ մարդիկ շաքարային դիաբետ, սրտանոթային հիվանդություններ են ձեռք բերելու», ասել է Կարեն Վարդանյանը։

ԱՏՁՄ գործադիր տնօրենի խոսքով՝ Արսեն Թորոսյանը պետք է դատվի Նյուրնբերգի ընթացակարգով, մարդկության դեմ հանցագործության համար․

«Այս 2-3 ամիսներին մենք ՀՆԱ-ի 10 տոկոսի անկում ենք ունենալու, իսկ միջազգային փորձը ցույց է տվել, որ այդքան անկումը բնակչության  2 տոկոսի մահվան է հանգեցնելու։ Այսինքն՝ նրանք մեր բնակչությունը կրճատելու են 50 հազարով»։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում

Նույն շարքից