Հասարակություն 

Սևանը ունի բոլորիս կարիքը...

 

Ես երկու մասնագիտություն ունեմ՝ աշխարհագետի և բնապահպանի։

Մայիսի 29֊ը աշխարհագետի օրն է և երկու տարի առաջ, այդ օրը նշանակվեցի բնապահպանության նախարարի տեղակալ։

Այսօր շրջակա միջավայրի պահպանության կամ ինչպես Հայաստանում է ընդունված՝ ԲՆԱՊԱՀՊԱՆԻ օրն է։

Այսօր ես զբաղված եմ տարածքային կառավարմամբ, ինչը բնորոշ է աշխարհագետին, միևնույն ժամանակ ղեկավարում եմ մի մարզ, որի ՍՐՏՈՒՄ է Հայաստանի գանձը՝ Սևանա լիճը։

Ցավոք սրտի Հայաստանի ամենամեծ բնապահպանական խնդիրները այստեղ են։

Չգիտեմ, որպես բնապահպանության նախարարի տեղակալ և որպես Գեղարքունիքի մարզպետ, որքանով եմ արդյունավետ աշխատել կամ աշխատում, բայց մի բան հստակ է՝ սիրում եմ իմ լիճն ու իմ մարզի բնակիչներին։

Շնորհավոր ԲՆԱՊԱՀՊԱՆԻ օրը...

Սևանը ունի բոլորիս կարիքը...

Սիրե'նք և պահպանե'նք բնությունը...

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյան

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից