Հասարակություն Պատահարներ 

Խանջյան փողոցում միմյանց են բախվել «Mercedes-Benz»-ն և «BMW»-ն. «Mercedes-Benz»-ը բռնկվել է

analitik.am

Հունիսի 5-ին, ժամը 22:01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրի քաղաքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։ Այս մասին հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Խանջյան փողոցի վերջնամասում բախվել են «Mercedes-Benz E220» և «BMW» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Mercedes-Benz E220» մակնիշի ավտոմեքենան բռնկվել է․ տուժածներ չկան։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:20-ին, մարվել՝ 22:23-ին։ Ավտոմեքենան այրվել է։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

 

Նույն շարքից