Հայաստան Քաղաքականություն 

Արթուր Վանեցյանը կոչով դիմել է ԲՀԿ-ին ու ԼՀԿ-ին. Yerkir.am

Վարչապետն ու մի շարք պատասխանատուներ ոչ միայն ձախողել են կորոնավիրուսի դեմ պայքարը, այլ նաև այդ ձախողումները փորձում են բարդել բոլորի վրա, բացի իրենցից։ Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում նշել է ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

-Պարո՛ն Վանեցյան, Դուք ծանո՞թ եք Դաշնակցության հայտարարությանը, որով առաջարկվում է հրավիրել Ազգային ժողովի հատուկ նիստ, քննարկել և գնահատական տալ կառավարությանն ու վարչապետի գործունեությանը կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի գործում, ինչպես նաև պատասխանատվության կանչել գործը ձախողած պաշտոնյաներին։ Ի՞նչ կարծիք ունեք այս պահանջի մասին։

-Այո, ծանոթ եմ և ճիշտ եմ համարում այդ պահանջը, քանի որ նախ փաստ է՝ վարչապետն ու մի շարք պատասխանատուներ ոչ միայն ձախողել են կորոնավիրուսի դեմ պայքարը, այլ նաև այդ ձախողումները փորձում են բարդել բոլորի վրա, բացի իրենցից։ Սահմանադրության համաձայն՝ Ազգային ժողովն է առաջնային մանդատով օժտված այն բարձրագույն քաղաքական մարմինը, որը կառավարության և նրա յուրաքանչյուր անդամի գործունեության նկատմամբ ունի վերահսկողության և քաղաքական պատասխանատվության ենթարկելու իրավունք։ Բնական է, որ վարչապետն ու ձախողած մյուս պաշտոնատար անձինք պետք է բացատրություն տան և պատասխանատվության կանչվեն երկրում ստեղծված վիճակի համար։

Հանրությունը խորհրդարանական ընդդիմությունից ակնկալում է հրատապ և համաչափ գործողությունների իրականացում։ Կոչ եմ անում խորհրդարանական ընդդիմություն ԲՀԿ-ին և ԼՀԿ-ին` հենց հիմա ստեղծել Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով, շատ արագ վարչապետին ու կառավարության պատասխանատուներին բերել խորհրդարան, քննել նրանց կողմից թույլ տրված գործողություններն ու անգործությունը և դրանց տալ քաղաքական անհրաժեշտ գնահատական, որոշ գործողությունների համար էլ հրատապ նախաձեռնել քրեական պատասխանատվության ենթարկելու գործընթաց։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

  •  
  •  
  •  
  • 2
  •  
  • 2
  •  
  •  
  •  
    4
    Shares

Նույն շարքից