Բարի օր Կորոնավիրուս Հասարակություն 

ԱՀԿ-ն փոխել է դիմակներ կրելու վերաբերյալ առաջարկները

analitik.am

 

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը վերանայել է իր առաջարկությունները՝ դիմակների օգտագործման վերաբերյալ, և կոչ է անում դրանք կրել հասարակական տրանսպորտում և խանութներում։ Այս մասին հայտարարել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադան Գեբրիեսուսը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՀԿ-ն հայտարարություն էր տարածել այն մասին, որ դիմակներ կրել խորհուրդ է տրվում միայն կորոնավիրուսով վարակված պացիենտներին:

«Բացահայտված ապացույցների լույսի ներքո, ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս երկրների ղեկավարությանը, որտեղ տարածված է կորոնավիրուսը բնակչությանն առաջարկել կրել դիմակ օրինակ՝ հասարակական տրանսպորտում, խանութներում և այլ մարդաշատ վայրերում»,-ճեպազրույցի ժամանակ ասել է ԱՀԿ ղեկավարը:

Այն վայրերում, որտեղ վիրուսն ակտիվորեն տարածվում է և հնարավոր չէ ֆիզիկապես պահպանել համապատասխան հեռավորությունը, ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս դիմակներ կրել քրոնիկ հիվանդություններով տառապող և 60-ից բարձր տարիքի մարդկանց:

Դիմակ կրել խորհուրդ է տրվում նաև բոլոր բուժաշխատողներին, անկախ նրանից, թե նրանք ուղիղ շփում ունեն կորոնավիրուսով վարակված պացիենտների հետ, թե՝ ոչ:

ԱՀԿ-ի առաջարկություններում ընդգծվում է նաև, որ վիրուսից արդյունավետ պաշտպանության համար դիմակը պետք է ունենա առնվազն երեք շերտ:

 

 

Նույն շարքից