Հասարակություն 

ԱՄՆ-ում ոստիկանության սպաները, ի նշան բողոքի, հեռացել են հատուկ ստորաբաժանումից

analitik.am

 

ԱՄՆ Բաֆալո քաղաքի ոստիկանության արագ արձագանքման խմբի բոլոր աշխատակիցներն, ի նշան բողոքի, լքել են հատուկ նշանակության ստորաբաժանումը՝ ոստիկանության երկու ծառայողների ծառայությունից հեռացնելու: Այս մասին հայտնում է WIVB-ն:

Բաֆալոյի երկու ոստիկանները հեռացվել են աշխատանքից այն պատճառով, որ բողոքի ցույցերի ընթացքում հրել և գցել են 75-ամյա մի տղամարդու, ով այժմ ծանր վիճակում է հիվանդանոցում:

Երեկ՝ հունիսի 5-ին, բոլոր 57 սպաները լքել են արագ արձագանքման խումբը: Միևնույն ժամանակ նրանք դուրս չեն եկել ոստիկանությունից, սակայն այլևս չեն աշխատի հատուկ նշանակության ստորաբաժանման կազմում:

 

Նույն շարքից