Կորոնավիրուս Հասարակություն 

G20-ի երկրները կտրամադրեն ավելի քան 21 միլիարդ դոլար՝ կորոնավիրուսի դեմ պայքարելու համար

analitik.am

 

G20-ի երկրները պայմանավորվել են ավելի քան 21 միլիարդ դոլար հատկացնել առողջապահական համակարգը ֆինանսավորելու համար նոր կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարում: Համապատասխան որոշման մասին փաստաթուղթը հրապարակվել է G20-ի պաշտոնական կայքում:

«G20-ը, հրավիրված երկրների հետ միասին, համակարգել են կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարին աջակցելու գլոբալ ջանքեր: Մինչ այժմ G20-ի անդամներն ու հրավիրված մասնակից երկրները պարտավորվել են ավելի քան 21 միլիարդ դոլար հատկացնել՝ գլոբալ առողջապահական համակարգը ֆինանսավորելու համար»,-ասված է հայտարարության մեջ:

Նշվում է, որ G20-ի կողմից տրամադրված բոլոր միջոցները ներգրավվելու են այն գործընթացներին, որոնք ուղղված են կորոնավիրուսային վարակի հետագա տարածումը կանխելուն, մասնավորապես՝ ախտորոշման, պատվաստանյութի ստեղծման, կորոնավիրուսով վարակվածների բուժման և տարբեր հետազոտությունների համար:

 

Նույն շարքից