Կորոնավիրուս Քաղաքականություն 

ՆԱՏՕ-ի ղեկավարությունը պատրաստվում է կորոնավիրուսի համաճարակի երկրորդ ալիքին

analitik.am

ՆԱՏՕ-ի ղեկավարությունը պատրաստվում է կորոնավիրուսի համաճարակի երկրորդ ալիքին: Այս մասին Welt am Sonntag-ի հետ զրույցում հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը:

Վերջինիս խոսքերով, ՆԱՏՕ-ն մտադիր է տրանսպորտային միջոցներ նախապատրաստել բժշկական նյութերի տեղափոխման և պահեստներ բժշկական սարքավորումների համար, եթե լինի պանդեմիայի երկրորդ ալիքը:

Սթոլթենբերգը նշել է, որ պետք է այնպես անել, որ ավելի համակարգված արձագանքեն ու օգնեն դաշինքի անդամ երկրներին և բարեկամներին:

Արդեն հունիսի կեսերին փաստաթուղթը ներկայացվելու է պաշտպանության նախարարների խորհրդի դատին: Այն անցկացվեու է տեսակոնֆերանսով:

 

Նույն շարքից