Հասարակություն 

ՀՀ ԶՈւ ԳՇ պետը եղել է ԶՈւ զորամասերից մեկում /Լուսանկարներ/

 

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը հունիսի 5-ին եղել է ԶՈւ զորամասերից մեկում, ծանոթացել ընթացիկ աշխատանքներին և առօրյա ծառայության կազմակերպմանը: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

ԶՈւ ԳՇ պետը շրջել է զորամասում, հետևել պլանավորված միջոցառումների կատարման, սպառազինության և ռազմական տեխնիկայի պահպանման ու սպասարկման ամենօրյա աշխատանքների ընթացքին:

Այցի ավարտին գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ցուցումներ է տվել պատասխանատու ստորաբաժանումների հրամանատարներին մարտական պատրաստության պարապմունքների արդյունավետության բարձրացման և ռազմական տեխնիկայի պահպանման ու շահագործման աշխատանքների կազմակերպման վերաբերյալ:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից