Քաղաքականություն 

Տուկի թելով քաղաքական հետագիծ չեն թողնում. Արագածոտնի մարզպետ

analitik.am

Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ կից հրապարակելով բորենիների լուսանկար.

Տուկի թելով քաղաքական հետագիծ չեն թողնում ...

Իսկապես, համավարակով պայմանավորված իրավիճակը կարելի է նմանեցնել պատերազմականին, ու այսպիսի իրավիճակում ներքաղաքական` իրականում անձնական ու խմբակային շահերի համար մղվող պայքարը դավաճանություն է: Այդպես էլ պետք է լիներ վաղ, թե ուշ:

2018 թվականի ապրիլ-մայիսից հետո երկրում ձևավորված ու զարգացող ժողովրդավարության, օրինականության ու պետականաշինության մթնոլորտում նրանք չեն կարող իրենց լավ զգալ, իսկ երկարաժամկետում չեն կարող քաղաքական գոյություն ունենալ:

Նրանց գաղափարաբանական էությունն է հակասում այդ ամենին: Եվ նրանց համար, իսկապես, բարդ ու նույնիսկ անհնար է հարմարվել իրավիճակին, երբ …

- ավազակապետական համակարգը փոխարինվել է օրինական, լեգիտիմ` ժողովրդի քվեով ձևավորված իշխանությամբ

- տարբեր հասցեներում իրար հետ պայմանավորվելու, իրար մեջ փայեր կիսելու փոխարեն պայմանավորվելու միայն մեկ սուբյեկտ կա` ժողովուրդը … ու կիսել չկա, փայեր չկան …

- բամփելու ու բամփվելու խաղի կանոնները փոխարինվել են օրենքի առաջ հավասարությամբ

- ուժեղ լինելը արդեն սեփական կենդանաբանական այգիդ չէ, վանդակներում փակված առյուծները ու թիկնազորդ չեն, այլ ժողովրդիդ սերը ու փոխադարձ հարգանքը:

Տուկի թելով քաղաքական հետագիծ չեն թողնում: Թողածդ էլ տուկի թելի կյանք է ունենում …

Դիմադրելը անիմաստ է. օրենքի առաջ բոլորը պատասխան են տալու ամեն ինչի համար: Թալանված, գողացված ամեն դրամը վերադարձվելու է:

Ամեն ինչ լավ է լինելու ...

Նույն շարքից