Հասարակություն 

Վորոնեժում կրկին մաքսանենգ ծխախո՞տ են կալանավորել

analitik.am

Իմքայլականնների լալահառաչ գրառումներն ու հարցազրույցները որ նայում եմ, թե ինչպես են իրենք իբր պայքարում կորոնավիրուսի դեմ, իմ լացն էլ է գալիս: Սրանց լկտիությունը, սրիկայությունը ու անբարոյականությունը չափ ու սահման չեն ճանաչում:

Սրանց կարճ խելքով բոլորն իրենց նման տհաս են և մտաթերի: Չէ, տղերք, դուք կորոնավիրուսի դեմ չեք պայքարում, դուք ձեր իշխանության համար եք պայքարում, ձեր միլիոնների, ապօրինի բիզնեսների, երկու տարում ձեր դիզած ունեցվածքի, ժողովրդի հաշվին ձեր ցոփ ու շվայթ կյանքի համար եք պայքարում:

Պարզվում է, անգամ այս օրերին էլի չեք թարգել մոլագար ու չտես կերպով հարստանալու ձեր հիվանդագին բնավորությունը:

Երեկ Վորոնեժում բռնագրավված սիգարետների նոր կոնտրաբանդան վկա:

Գմփում եք, տղերք, գռփում ու գմփում:

Արմեն Աշոտյան

Նույն շարքից