Միջազգային Քաղաքականություն 

Հունաստանը պատրաստվել է Թուրքիայի հետ պատերազմին

analitik.am

 

Հունաստանը չի ցանկանում պատերազմել Թուրքիայի դեմ, բայց պատրաստ է իրադարձությունների նման շրջադարձի: Այս մասին հայտարարել է Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Պանայոտոպուլոսը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Թուրքիայի պահվածքը վերջին շրջանում բավականին ագրեսիվ է»,-շեշտել է գերատեսչության ղեկավարը։ Նա նշել է, որ հաջողված պատասխանի համար Հունաստանը պետք է զարգացնի այնպիսի մոտեցում, որը համատեղում է դիվանագիտությունը և զինում է պաշտպանական ներուժը:

Լրագրողների այն հարցին, թե արդյո՞ք Աթենքը պատրաստ է ռազմական բախման, ինչպես ավելի վաղ ասել էր վարչապետի խորհրդականը, Պանայոտոպուլոսը պատասխանել է «հենց այդպես» արտահայտությամբ:

Նա շեշտել է, որ Հունաստանը դա չի ցանկանում, բայց ամեն ինչ անում է ինքնիշխանությունը պաշտպանելու համար:

 

Նույն շարքից