Քաղաքականություն 

Ըստ Հրաչ Հակոբյանի՝ ԲՀԿ-ն ոտքի տակ է ընկնում

analitik.am

 

Երեկ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ կառավարությունն ամբողջ կազմով պետք է փոխվի:

Այսօր՝ հունիսի 6-ին, լրագրողների հետ զրույցում իմքայլական պատգամավոր Հրաչյա Հակոբյանը չցանկացավ մեկնաբանել Ծառուկյանի հայտարարությունը, չնայած երեկ աղմկահարույց գրառում էր արել ֆեյսբուքյան իր էջում:

«Չեմ ուզում մեկնաբանել իր ու մնացած պսևդոընդդիմադիր քաղաքական ուժերի և գործիչների այս օրերին հնչող հայտարարությունները: Դրա գնահատականը տալիս է ժողովուրդը՝ նրանց տարբեր որակումներ տալով, ընդհուպ անվանելով դավաճաններ:

Նման իրավիճակում, երբ ամբողջ աշխարհը կռիվ է տալիս համավարակի դեմ, համավարակի դեմ մեր կռվի ընթացքում մեր ոտքի տակ են ընկնում որոշ պսևդոընդդիմադիրներ և մենք ստիպված ենք նրանց այս ու այն կողմ տանել, որպեսզի չխանգարեն, որպեսզի մենք մեր գործն անենք:

Մենք ճանապարհը մաքրում ենք, որպեսզի շարունակենք պայքարել վիրուսի դեմ, ոչ թե մանր-մունրների, ովքեր ոտքի տակ են ընկնում»,-ասաց նա:

«Նրանք դա անում են իրենց միլիոնները, ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքը պահելո համար»,-հավելեց նա:

Հարցին՝ կլինեն արդյո՞ք նոր քրեական գործեր, Հակոբյանն ասաց՝ հնարավոր է՝ կա, ուղղակի չի հանրայնացվում:

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի և Գագիկ Ծառուկյանի միջև ստորագրված պայմանագրին, Հակոբյանն ասաց, որ ինքը նման բան չի տեսել, իրենք պայմանագիր են կնքել քաղաքացու հետ. «Մենք այդ պայմանագրին մինչև վերջ տեր ենք կանգնելու»:

 

Նույն շարքից