Քաղաքականություն 

Փաստացի, Նիկոլ Փաշինյանը հարկատուից աշխատավարձի բարձրացում է պահանջում, որ կանտարբանդայով չզբաղվի. Հակոբյան

Փաստացի, Նիկոլ Փաշինյանը հարկատուից աշխատավարձի բարձրացում է պահանջում, որ կանտարբանդայով չզբաղվի: Մաքսանենգ ծխախոտի մաֆիոզ սխեմաների մասին արդեն ռուսաստանյան լրատվամիջոցներն են խոսում և ցուցադրում:

Պարզ է չէ՞, որ այն ինչ տեսանք տեսանյութում` մաքսանենգ ծխախոտով բարձրված մի ողջ ինքնաթիռ, չէր կարող արտակարգ դրության պայմաններում Երևանից Վորոնեժ թռչել առանց Նիկոլ Փաշինյանի իմացության: Դրան մասին արդեն իսկ բավականաչափ խոսվել է, ու դրա փաստերն աղաղակող են:

Եվ, երբ Նիկոլ Փաշինյանը երկու տարի անընդմեջ «Հայաստանում կոռուպցիան արմատախիլ է արված», «Հայաստանում համակարգային կոռուպցիա չկա» ոճի տեքստեր բղավելուց հետո երեկ ասաց, որ ՀՀ քաղաքացին պետք է ցանկանա ու պահանջի, որ պետական պաշտոնյայի աշխատավարձը բարձր լինի, որպեսզի կոռուպցիոն բուրգ չլինի, կարող ենք չէ՞ առնվազն ենթադրել, որ Նիկոլ Փաշինյանն ասում է` աշխատավարձս բարձրացրեք, որ կանտրաբանդայով չզբաղվեմ:

Հավանաբար հաջորդ անգամ Նիկոլ Փաշինյանը ՀՀ քաղաքացիներից կպահանջի, որ ամեն օր մոմ վառեն ու մատաղ անեն, որ զենքի անօրինական վաճառքով չզբաղվի ու Հայաստանի Հանրապետությանը միջազգային մասշտաբների հասնող խայտառակությունից զերծ պահի:

Միհրան Հակոբյան

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից