Հայաստան Քաղաքականություն 

Բայց ինչ խայտառակ հիստերիայի մեջ են ընկել իշխանավորներից ոմանք. Աբովյան

analitik.am

Բայց ինչ խայտառակ հիստերիայի մեջ են ընկել իշխանավորներից ոմանք։

Օրինակ, կարդում եմ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի գրառումը ու հասկանում, որ այս մարդիկ, իսպառ չեն ուզում հասկանալ և ընդունել իրենց բացահայտ «պռավալները», պարզապես ունակ չեն առերեսվել ճշմարտության հետ։

Զրօ՛ բովանդակային հակադարձում՝ երեկվա հնչեցրած գնահատականներին։ Կրկնում եմ՝ ԶՐՕ՛, փոխարենը ամպագորգոռ ճվճվոցներ և զավեշտալի սպառնալիքներ։

Օրինակ նույն այդ մարզպետը «դավաճանությունից է խոսում» ու մեկը չկա ասի, որ իրական դավաճանություն է՝ ի սկզբանե ինքնավստահ կերպով թքած ունենալը համավարակի վրա և այսօր կանգնել օրական տասնյակ մահերի և հարյուրավոր նոր վարակվածների թվի փաստի առջև, իրական դավաճանություն է չունենալ քաղաքակական կամք՝ ընդունել բացթողումները և իրավիճակը փորձել, ինչ որ կերպ շտկել։ Դավաճանություն է, այս օրերին իրական գործով զբաղվելու փոխարեն ահռելի քանակի գումարներ ու ռեսուրս ծախսել, հազարավոր ֆեյքերին՝ ԲՀԿ ի վրա քսի տալով։

Ինչ վերաբերվում է «տուկի թելով» հետագծին, ապա լավ կլիներ դատարկ֊դատարկ խոսելու փոխարեն, մարզպետը իր հետագծի մասին մտածի, որը ըստ երևույթի գծվել է՝ հատիկ հատիկ պինցետով ։

Այդպես էլ չսովորեցիք լսել, այդպես էլ չսովորեցիք ընկալել իրական վտանգները, միայն հիստերիկ սպառնալիքներով, ապուշ ու սուտ փաստարկներով փորձում եք ձեզ արդարացնել։

Կրկնեմ ևս մեկ անգամ, նայեք համաճարակի աճի տեմպին, տնտեսության իրական ահավոր վիճակին, ուժգնացող գործազրկությանը և ուղղակի լռելով ամաչեք , փոխարենը համացանցում ԲՀԿ ի վրա լաչառ լաչառ գոռգոռալու տեղը։

ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Աբովյան

Նույն շարքից