Կորոնավիրուս Հասարակություն 

Պետդումայի պատգամավորը վարակվել է կորոնավիրուսով

analitik.am

 

Պետդումայի պատգամավոր Դմիտրի Իոնինը վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին նա հայտնել է ՏԱՍՍ-ին:

«Հաստատվել է կորոնավիրուս: Ես Եկատերինբուրգի 24-րդ հիվանդանոցում եմ, քննարկվում է հոսպիտալացման հարցը»,-ասել է պատգամավորը և նշել, որ իրեն լավ է զգում, սակայն ուժեղ հազ ունի: Վերջին անգամ Իոնինն իր գործընկերների հետ շփում է ունեցել մայիսի 27-ին՝ Պետդումայի լիագումար նիստի օրը:

Նշվում է, որ պատգամավորի մոտ ախտորոշվել է միակողմանի թոքաբորբ և վնասվել է թոքերի հյուսվածքի 5 տոկոսը։ Նրա խոսքերով, հիվանդությունը թեթև է ընթանում:

 

 

Նույն շարքից