Կորոնավիրուս Հասարակություն Տեսանյութեր 

Մենք արդեն ունենք առաջին դեպքը, որ բժշկական օգնության ուշացման պատճառով մարդ է մահացել կորոնավիրուսից. Նիկոլ Փաշինյան

 

Դառնությամբ ասում եմ, որ այսօրվա դրությամբ հանրապետությունում մոտ 200 կորոնավիրուսով հիվանդ քաղաքացի կա, ովքեր սպասում են հոսպիտալիզացիայի իրենց հերթին: Մեր առողջապահության համակարգն այսօր արդեն ծանրաբեռնվածությամբ է աշխատում, ինչի պատճառով հոսպիտալիզացիայի ենթակա հիվանդներին չենք հասցնում տեղավորել հիվանդանոցներում: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ասեմ ավելին՝ մենք ունենք դեպք, որ բժշկական օգնության ուշացման պատճառով մարդ է մահացել կորոնավիրուսից: Ընդ որում ուշացման պատճառը երկակի է:

Հարազատները մի փոքր ուշացրել են հիվանդի վերաբերյալ ճիշտ տեղեկատվության փոխանցումը: Տեղեկատվությունը ստացվել է ուշացումով, ռեակցիան էլ եղել է ուշացումով, ինչի պատճառով արձանագրել ենք այսպիսի առաջին մահը:

Նաև ասեմ, որ երկու մահվան դեպք ենք ունեցել, երբ պացիենտը պետք է լիներ վերակենդանացման բաժանմունքում, սակայն եղել է ընդհանուր բաժանմունքում, վերակենդանացման բաժանմունքում տեղ չլինելու պատճառով»,-ասաց նա:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից