Կորոնավիրուս Հասարակություն Տեսանյութեր 

Մենք իսկապես հասել ենք կրիտիկական վիճակի ու արդեն քայլում ենք դժոխքի միջով. Նիկոլ Փաշինյան

analitik.am

 

Այսօր պարետատն նիստում մենք ընդհուպ մոտեցանք եզրին՝ որոշում կայացնելու հայտարարել տոտալ և անվերապահ արգելափակում: Բայց քննարկումների արդյունքում մենք տեսանք, որ այն չի բերելու ցանկալի արդյունքների: Դա ցանկալի որոշում չէ, ոչ միայն այն պատճառով, որ դրա տնտեսական հետևանքները կլինեն, այլ նաև այն պատճառով, որ մենք համոզված ենք, որ այդ կարանտինը չի պահվելու այն որակով, որը կարող է մեզ բերել ցանկալի արդյունքների:

Արդեն վերջին օրերի ֆլեշմոբով մենք տեսանք, որ գործ ունենք հակահամաճարակային կանոնների այնպիսի համընդհանուր չպահպանման հետ, որ բնակավայրերի հատվածները փակվելուց հետո տեղափոխվելու են շենքեր, խնջույքները տեղափոխվելու են տներ, արդյունքում հարված ենք հասցնելու տնտեսության ողնաշարին ու արգելափակումը բացելու և հետո վերադառնալու ենք 500-700 նոր դեպքի: Այս մասին հերթական ճեպազրույցի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Եթե տեսականորեն համարենք, որ մեր ժողովուրդն իրավիճակի լրջությունն այնքան է գնահատել, որ կպահի այդ կարանտինը, ուրեմն այդ նույն հնարավորությունն ունենք նաև այս պահին ու հիմա՝ առանց որևէ վարչական լծակի գործադրման:

Բայց անկախ ամեն ինչից մենք պետք է արձանագրենք, որ իսկապես հասել ենք կրիտիկական վիճակի ու արդեն քայլում ենք դժոխքի միջով:

Սրա գոնե միջնաժամկետ լուծումը կարող է լինել այն, եթե իսկապես համընդհանուր տոտալ հակահամաճարակային շարժում սկսվի ՀՀ-ում, մեզանից յուրաքանչյուրն առաջնորդվի կանխավարկածով, որ հիվանդանոցային տեղերի բացակայության պատճառով կարող է մահանալ ինքը, իր հարազատը: Մեզանից յուրաքանչյուրը պետք է առաջնորդվի կանխավարկածով, որ վարակված է ու չպետք է վարակի մյուսներին»,-ասաց նա:

 

Նույն շարքից