Կորոնավիրուս Հասարակություն Տեսանյութեր 

Այժմ գերակշռում են ծանր ու ծայրահեղ ծանր դեպքերը. Նորքի ինֆեկցիոնի տնօրեն

analitik.am

 

Եթե փետրվար-մարտ ամիսներին ունենում էինք հիմնականում թեթև ու միջին ծանրության դեպքեր, այժմ գերակշռում են ծանր ու ծայրահեղ ծանր դեպքերը: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Նորքի ինֆեկցիոնի տնօրեն Մհեր Դավիդյանցը:

Դավիդյանցը խնդրեց բոլորին օգնել բուժաշխատողներին. «Այս 4 ամիսների ընթացքում մենք առանց տրտնջալու աշխատել ենք ու շարունակելու ենք աշխատել, պայքարելու ենք մինչև վերջին պացիենտի դուրս գրումը, սակայն դուք էլ պետք է օգնեք մեզ:

Խնդրում եմ պահպանել հակահամաճարակային մջոցառումները՝ կրեք դիմակներ, սահմանափակեք շփումները, հաճախակի ախտահանեք ձեռքերը, պահպանեք սոցիալական հեռավորությունը:

Դուք ձեր պահվածքով օգնելու եք մեզ, քանի որ այս 4 ամսվա ընթացքում ամբողջ բուժաշխատանքը կատարում է մեծ ֆիզիկական ու հոգեկան ծանր աշխատանք»,-ասաց նա:

Դավիդյանցի խոսքերով, շատ ծանր է ամեն օր ականատես լինել ծանր դեպքերի, նաև մահերի, ինչը չի կարող չազդել բուժաշխատողների վրա. «Օգնեք մեզ»,-ասաց նա:

Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ կորոնավիրուսի առաջին դեպքն արձանագրվել է մարտի 1-ին, դրանից առաջ չի եղել. «Պարոն Դավիդյանց, հավանաբար Դուք լարվածությունից ասացիք՝ հունվար»:

 

Նույն շարքից