Կորոնավիրուս Հասարակություն 

Չգիտեմ՝ ուրիշներին վարակել եմ, թե՝ ոչ. Նիկոլ Փաշինյան

 

Տարբեր մարդիկ դիմակը կրում են սխալ, իսկ երբ ոստիկանը մոտենում է, հայտարարում են, թե դիմակ կրում են: Այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ցույց տալով, թե ինչպես են մարդիկ կրում դիմակը երբեմն:

«Ամեն քաղաքացի դիմակն առաջին հերթին իր, իր հարազատի, իր ընկերոջ համար է կրում: Մեզանից յուրաքանչյուրն իր առողջության առաջին պատասխանատուն է:

Հիմա ես նույն սխալը թույլ եմ տվել ընդունում եմ սխալս, վարակվել եմ կորոնավիրուսով: Հույս ունեմ ուրիշներին չեմ վարակել, չգիտեմ՝ վարակել եմ, թե՝ ոչ:

Հիմա ես էլ, բացի վարչապետ լինելը, նաև քաղաքացի եմ, ասեմ, որ կառավարությո՞ւն է մեղավոր, որ ես վարակվել եմ: Հլը լավ ա, որ ես վարակվել եմ, թե չէ այս ասելիքը չէի կարող ասել: Պարետը, Առողջապահության նախարարը մեղավո՞ր են, որ ես վարակվել եմ»,-ասաց նա։

 

  •  
  •  
  •  
  • 4
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    5
    Shares

Նույն շարքից