Միջազգային Քաղաքականություն 

Ստոր և նողկալի սադրանք․ ՌԴ արձագանքը Չեխիայից իր դիվանագետների վտարմանը

analitik.am

Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) պետ Սերգեյ Նարիշկինը ռուս 2 դիվանագետներին Չեխիայից վտարելու որոշումը անվանել է ստոր և նողկալի սադրանք։ Այս մասին հայտնում է  Gazeta.ru-ն։

Նարիշկինն ընդգծել է, որ Ռուսաստանը պատասխան քայլեր է ձեռնարկելու։

Հունիսի 5-ին Չեխիան ՌԴ դեսպանատան 2 աշխատակցի «պերսոնա նոն գրատա» էր ճանաչել։ Չեխիայի վարչապետը հայտարարել էր, որ վտարումը կապված է եղել ավելի վաղ աղմուկ հանած թույների պատմության հետ։

Ապրիլի վերջին չեխական ԶԼՄ-ները գրել էին, որ Ռուսաստանից դիվանագիտական անձնագրով քաղաքացի է մեկնել Չեխիա, որն իր հետ թույներ է բերել՝ նպատակ ունենալով թունավորել չեխ այն գործիչներին, որոնք դերակատարում են ունեցել խորհրդային մարշալ Իվան Կոնևի հուշարձանի ապամոնտաժման և ՌԴ դեսպանատան առջև գտնվող հրապարակի անվանափոխման հարցերում։

 

Նույն շարքից