Առողջապահություն Կորոնավիրուս Հասարակություն 

«Էրեբունի» հիվանդանոցը հայտարարել է COVID-19-ի որոշման թեստերի կատարման մասին՝ գումարի դիմաց

«Էրեբունի» հիվանդանոցը հայտարարություն է տարածել․ ««Էրեբունի» ԲԿ-ում կատարվում է SARS-CօV2 (COVID 19) հակամարմինների և իմունոգլոբուլինի (IgG և IgM) որոշում արյան մեջ:

Հետազոտության մեթոդը՝ քեմիլյումինեսցենտային:

IgG- զգայունությունը 95,6 %

սպեցիֆիկությունը 97,7 %

IgM- զգայունությունը 89,9 %

սպեցիֆիկություն 96,5 %

Հետազոտության արժեքը՝ 15.000 դրամ

Ինֆեկցիոն պրոցեսներին զուգահեռ՝ օրգանիզմում սկսվում է իմունոգլոբին IgG եւ IgM արտադրում: Նախ դիտվում է IgM-ի բարձրացում, որն ի հայտ է գալիս ախտանշաններն առաջանալուց 3-5 օր հետո և իր գագաթնակետին է հասնում հիվանդության սուր շրջանում, որից հետո աստիճանաբար սկսում է իջնել և արդեն ապաքինման շրջանում ամբողջովին անհետանում է:

IgG-ն ի հայտ է գալիս հիվանդության սուր շրջանում և իր գագաթնակետին է հասնում հիվանդությունը կրելուց 10-14 օր հետո: IgG հայտնաբերումը արյան մեջ խոսում է այն մասին, որ մարդն արդեն տարել է հիվանդությունը և գտնվում է լավացման շրջանում:

Երևան, Տիտոգրադյան 14
010471100
[email protected]
www.erebunimed.com»,-նշված է հայտարարության մեջ։

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից