Հասարակություն Միջազգային 

Թրամփը Սպիտակ տան փողկապավոր ահաբեկիչների պարագլուխն է․ Ամիր Աբդոլլահյան

analitik.am

Միջազգային հարցերով Իրանի իսլամական խորհրդարանի նախագահի հատուկ օգնականն ընդգծել է. «Իրանի քաղաքակիրթ ժողովուրդը շատ լավ է ճանաչում Սպիտակ տան փողկապավոր ահաբեկիչների պարագլխին»: Այս մասին գրում է parstoday.com-ը։

Արձագանքելով Թեհրանի հետ բանակցելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկին, Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն իր թվիթերյան միկրոբլոգում գրել է.«Թրամփը չի կարող մի կողմից Բաղդադի միջազգային օդանավակայանում ահաբեկչության դեմ պայքարի համաշխարհային հերոսին սպանելու հրաման արձակել, իսկ մյուս կողմից Իրանի իսլամական հանրապետության հետ բանակցելու ցանկություն հայտնել»:

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Ղոդս ստորաբաժանման հրամանատար լեգենդար գեներալ Ղասեմ Սուլեյմանին և Իրաքի աշխարհազորային  ուժերի փոխհրամանատար Աբու Մեհդի Ալ-Մուհանդեսը և նրանց 8 զինակիցներ նահատակվեցին 2020 թվականի հունվարի 3-ին, Իրաքի Բաղդադի օդանավակայանի մերձակա տարածքում ամերիկացի ահաբեկիչ ու ագրեսոր ուժերի իրականացրած օդային հարձակման հետևանքով:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թվիթերի իր միկրոբլոգում խոսքն ուղղելով իրանցի  պաշտոնյաներին գրել էր.«Մեծ համաձայնության հասնելու համար մի սպասեք ԱՄՆ-ի նախագահական ընտրություններ անցկացմանը»:

Նույն շարքից