Հասարակություն Միջազգային Տեսանյութեր 

Facebook- ը և Instagram- ը հեռացրել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական քարոզարշավի մասին տեսանյութը

analitik.am

Սոցիալական ցանցերի հետ Սպիտակ տան վեճեր ֆոնին, Facebook- ը և Instagram-ը հեռացրել են աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական քարոզարշավի տեսանյութը, հղում անելով հեղինակային իրավունքի խախտման մասին օրենքին:

Facebook- ի պաշտոնյաներից մեկը Հիլլ պարբերականին հայտնել է. «Մենք բողոք ենք ստացել այս տեսանյութի բնօրինակի սեփականատիրոջից  և «Թվային հազարամյակի հեղինակային իրավունքների մասին ակտ»-ի համաձայն, ջնջել ենք այն»:

Twitter-ը ևս հինգշաբթի օրը ջնջել է նույն տեսանյութը, որը  զոհված աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մասին է:

Տեսանյութում Թրամփը մեծ ողբերգություն է անվանել Ֆլոյդի մահը:

Վերջերս Միացյալ Նահանգների Նախագահը սոցիալական ցանցերի դեմ կարգադրություն է արել այդ երկրի արդարադատության նախարարությանը՝ պահանջելով ակտիվացնել սոցիալական ցանցերին պատասխանատվության ենթարկելու օրենքը: Թրամփի այդ քայլի դեմ հայց են ներկայացրել սոցիալական ցանցերը:

Նույն շարքից