Հասարակություն Պատահարներ 

Խոշոր ավտովթար Արմավիր քաղաքում, ճակատ-ճակատի բախվել են սև ու սպիտակ BMW-ները

analitik.am

Այսօր՝ հունիսի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիր մարզում: Ժանտ 20:50-ի սահմաններում, Արմավիր քաղաքի Բաղրամյան-Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում ճակատ-ճակատի բախվել են 2 BMW մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Գարիկ Հովհաննիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:

Խոշոր ավտովթար Արմավիր քաղաքում, ճակատ-ճակատի բախվել են սև ու սպիտակ BMW-ները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Նույն շարքից