Առողջապահություն Կորոնավիրուս Հասարակություն 

COVID-19-ի բուժման համար ՌԴ-ում գրանցվել է ևս մեկ դեղամիջոց

Ռուսաստանի առողջապահության նախարարությունը գրանցել է ևս մեկ դեղամիջոց՝ կորոնավիրուսի բուժման համար: Այն կոչվում է «Լեվիլիմաբ»։ Այն արտադրում է Biocad ընկերությունը: Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։

Դեղամիջոցի օգտագործումը հնարավոր է միայն ստացիոնար բուժման ժամանակ: Այն հակացուցված է մինչև 18 տարեկան երեխաներին և դեռահասներին, հղի և կրծքով կերակրող կանանց, ինչպես նաև լյարդի սուր անբավարարություն ունեցող և ծանր փուլում գտնվող բակտերիալ վարակների հդեպքում, ներառյալ տուբերկուլյոզը:

Այն կօգտագործվի հիվանդության ավելի ծանր դեպքերի համար: Ավելի վաղ Առողջապահության նախարարությունը գրանցել էր COVID-19- ի առաջին ռուսական դեղամիջոցը ՝ «Ավիֆավիր» անվան տակ:

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից