Հասարակություն Պատահարներ 

Արմավիրի մարզում բախվել են Mercedes-ն ու 06-ը. վերջինս գլխիվայր շրջվել է. կա վիրավոր

analitik.am

Երեկ՝ հունիսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 20:15-ի սահմաններում, Դալարիկ-Մյասնիկյան ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Մյասնիկյան գյուղի բնակիչ, 45-ամյա Հովհաննես Մ.-ի վարած ՎԱԶ-2106 մակնիշի և Դալարիկ գյուղի բնակիչ, 29-ամյա Արմեն Կ.-ի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Հովհաննես Մ.-ի ուղևոր, 19-ամյա Սամվել Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն: Վթարի հետևանքով 06-ը գլխիվայր շրջվել է:

Ավելին՝ shamshyan.com  

 

Նույն շարքից