Հասարակություն Պատահարներ 

Բախվել են «Եվրոթերմ» ՓԲԸ-ի 71-ամյա տնօրենի Cadillac-ն ու 36-ամյա վարորդի BMW-ն, կան վիրավորներ

analitik.am

Երեկ՝ հունիսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում:

Ժամը 14:30-ի սահմաններում, Նորապատ-Սարդարապատ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ, 71-ամյա Էդիկ Ղազարյանի վարած Cadillac Escalade մակնիշի 900 ՍԼ 01 համարանիշի և Արմավիրի մարզի բնակիչ, 36-ամյա Սևակ Թամոյանի վարած BMW-320 մակնիշի 35 CQ 582 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով BMW-ի ուղևորներ, Արմավիր մարզի բնակիչներ, 64-ամյա Ա. Հ-ն ու 26-ամյա Մ.Վ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արնավիր» բժշկական կենտրոն:

Աղբյուրի տեղեկություններով, Cadillac-ի վարորդ Է. Ղազարյանը հայտնել է, որ ինքը «Եվրոթերմ» ՓԲԸ-ի տնօրենն է:

Նույն շարքից