Հասարակություն 

Ինչո՞ւ է խտրականություն դրվում վերևների ու ներքևների միջև․ Խաչատրյան

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը գրում է․

«Հայաստանում ընդունված չէ «ընկածին» պաշտպանել, բայց մի բան ասեմ։ Նորմալ է, եթե հանգամանքները պարզելուց հետո Սուրենավանի դպրոցի (ի դեպ, այդ դպրոցի տնօրենը Հայաստանի լավագույն տնօրեններից է։ Սա մասնագիտական առումով եմ ասում։ Չքաղաքականացնել) ուսուցչին ազատել են աշխատանքից։ Բայց այդ դեպքում ինչո՞ւ անպատիժ մնացին փակ տարածքում՝ Ազգային ժողովի դահլիճում, համաճարակային անվտանգության կանոնները խախտած, ծեծկռտուքի մասնակցած պատգամավորները։ Ինչո՞ւ է խտրականություն դրվում վերևների ու ներքևների միջև»։

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից