Առողջապահություն Կորոնավիրուս Հասարակություն 

Իշխանությունը սպանեց քաղաքացիներին․ գրանցվեցին առաջին 3 զոհերը

analitik.am

Քաղտեխնոլոգ Անդրանիկ Թևանյանը գրում է․

«Հունիսի 6–ի դրությամբ կորոնավիրուսից ուղղակի կամ անուղղակի մահերի դեպքերը հասել է 259–ի։ Սրա ուղղակի պատասխանատվությունը կրում է ՀՀ վարչապետը, ով սկզբում քամահրանքով էր վերաբերվում կորոնավիրուսային խնդրին, իսկ հետագայում անարդյունավետ գործեց ու բերեց հիմիկվա վիճակին։

Փաշինյանն իր վերջին ճեպազրույցում խոստովանեց, որ արձանագրվել է մահվան դեպք, որի պատճառը եղել է այն, որ առողջապահական համակարգը ծանրաբեռնվածության պատճառով չի կարողացել ճիշտ ժամանակին բուժօգնություն տրամադրել քաղաքացուն։

Նա նաև ասաց, որ ունեցել ենք մահվան 2 դեպք, երբ հիվանդների համար տեղ չի եղել վերակենդանացման բաժանմունքում։

Դա նշանակում է, որ կոնկրետ այդ քաղաքացիներին սպանել է Հայաստանի իշխանությունը։

Իշխանությունը ՊԱՐՏԱՎՈՐ էր կորոնավիրուսի 1–ին դեպքն ի հայտ գալուց հետո քայլեր ձեռնարկել վարակի տարածման մասշտաբները վերահսկելի դարձնելու, առողջապահական համակարգի կոլապս թույլ չտալու և մեր երկրի առողջապահական հնարավորությունները մեծացնելու համար։ Չի՛ արվել։ Բայց չէ՞ որ արդեն աշխարհի փորձը կար և կարելի էր օգտվել այդ փորձից։

Բուժօգնության չտրամադրման պատճառով վրա հասած մահերը նշանակում են, որ մենք գնում ենք Իտալիայի տարբերակով։

Անտեսվեցին բոլոր զգուշացումները, չընդունվեցին գրեթե բոլոր առաջարկները, շարունակվեց հանրության պառակտումը՝ մոբիլիզացիայի փոխարեն։

Առանց գույները խտացնելու կարող ենք ասել, որ մեզանում գործում է գլխակեր իշխանություն, որը հանցավոր անգործության ու ոչ կոմպետենտ քաղաքականության արդյունքում մարդկանց թողնում է առանց բուժօգնության ու դառնում մահվան պատճառ։ Դա նույնն է, որ պատերազմի ժամանակ բնակչությանն անպաշտպան թողնես թշնամու արկերի ու հրթիռների դեմ՝ հայտարարելով, որ չունես անհրաժեշտ քանակի ու որակի հակաօդային պաշտպանության համակարգ և թող ամեն մեկը փորձի խուսափել ռմբահարվելուց, որպեսզի պետության վրա մեծ ծանրաբեռնվածություն չընկնի»,- գրել է նա։

Նույն շարքից