Հասարակություն Քաղաքականություն 

Այս իշխանությունը պատասխանում է միայն նախկինների բարձրացրած հարցերին, այն էլ այն պարզունակ պատճառով, որ կարող է հեռանալ բուն թեմայից․ Դիլբարյան

analitik.am

Պարզունակագույն սիլլոգիզմ՝

a) Հայաստանում արդեն մեկ օրում բացահայտված (ոչ իրական) վարակյալների թիվը հասել է 766-ի, հիվանդների ընդհանուր թիվը՝ 13 130։

b) Թագավարակի դեմ պայքարի բեռը և իրավական-քաղաքական պետական լծակներն ու պատասխանատվությունը առողջապահության նախարարության, պարետատան և ողջ կառավարության ձեռքերում են՝ աստիճանական պատասխանատվության սկզբունքով։

c) Ով անարդյունավետ է պայքարում է՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառների ամբողջության արդյունքում՝ փորձի, մասնագիտական գիտելիքների,կառավարչական ունակությունների անբավարարություն, բնավորութենական հատկանիշներ, կամա թե ակամա ձախողում է ազգի ու պետության անվտանգությունը։ Պատերազմի ժամանակ ազգային համաձայնությունն ու մասնագիտական փորձն արհամարհելը խելահեղություն է, որը ոչ մի արդարացում չունի։

P.S. «Ժառանգությունը» և հանրության լայն շրջանակներ օրեր առաջ հայտարարությամբ պահանջեցին առողջապահության և պարետատան հաշվետվությունը և հրաժարականը, «ձայն բարբառոյ յանապատի», անգամ ձև չարվեց հաշվետու լինելու, ժողովրդի կողմից ընտրված այս իշխանությունը պատասխանում է միայն նախկինների բարձրացրած հարցերին, այն էլ այն պարզունակ պատճառով, որ կարող է հեռանալ բուն թեմայից և տրամաբանության տարրական կանոններից՝ նրանց մեղադրելով ապօրինի ծագման գույք ունենալու, անցյալում ոչ ժողովրդավար լինելու և հանրության ու ընդդիմադիր քաղաքական ուժերի կարծիքը ոտնահարելու մեջ: Իսկ իրականում իրենք ևս հետևողական արհամարհում են քաղաքացիական հանրության և քաղաքական դաշտում հաշվետու լինելու սկզբունքը: Եւ իմ այս գրառումից հետո չհիշեցնեք, թե «Ժառանգությունը» խորհրդարանական արտահերթ ընտրությունները հին օրենսգրքի պայմաններում քաղաքական բոյկոտի է ենթարկել, ուստի արտախորհրդարանակն ուժ է և անցյալի ընտրություններում հաղթելով՝ արյունալի առճակատումներ չի հրահրել, նախընտրել է «աղոթել», իբր «դուխով» չենք: Վճառականություն էլ ունենք, քաղաքական փորձ էլ, տրամաբանություն էլ, Հանգիստ եղեք՝ արժանապատիվ պատմություն ունենք, կուսակցական ուժեր, համակիրներ, մեր արժեքներին էլ չենք դավաճանում: Խելահեղության այս քաոսում ե՞րբ է ողջամտությունը հաղթելու:

Նարինե Դիլբարյան

«Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ

Նույն շարքից