Առողջապահություն Կորոնավիրուս Հասարակություն 

Հայաստանում փետրվարից եղել են կորոնավիրուսի գրանցված դեպքեր, և այդ պայմաններում Փաշինյանը մինչև մարտի կեսերը հանրահավաքներ էր անում. Արսեն Բաբայան

analitik.am

Երեկ Նիկոլ Փաշինյանի առանձնատան դիմաց ուղիղ եթերով Նորքի բժշկական կենտրոնի ղեկավարը միամտաբար հայտնեց իրականությունը: Այս մասին գրում է իրավապաշտպան Արսեն Բաբայանը։

«ԲԿ ղեկավարը բոլորիս անզգուշությամբ տեղեկացրեց, որ կորոնավիրուսի դեմ պայքարն իրենք սկսել են փետրվար ամսից: Հետևաբար փետրվարից արդեն մենք ունեցել ենք գրանցված դեպքեր:

Այս պայմաններում Փաշինյանը մինչև մարտի կեսերը հանրահավաքներ էր անում...

Հ.Գ. ԲԿ ղեկավարի կողմից սխալմամբ ճշմարտություն ասելը փորձեց շեղել Փաշինյանը, շատ անհամոզիչ կերպով փորձելով համոզել, թե իբր Դավիդյանցը շփոթեց: Անհնար է երեք անգամ շփոթել «չորս ամիս» և «փետրվար» եղելությունը...»։

Նույն շարքից