Բարի օր Կորոնավիրուս Հասարակություն 

Media.am կայքն ակնհայտ սուտ տեղեկություն է տարածել՝ հղում անելով հարևանների խոսակցություններին․ Ձայնագրություն

analitik.am

Media.am կայքը նյութ էր հրապարակել՝ զրպարտելով Analitik.am կայքին և լրագրող Օֆելի Իսրայելյանին։ Նյութում նշված էր, թե իբր հունիսի 1-ին Analitik.am-ի հրապարակած «Արարատում չեն թեստավորում տարեց կնոջը, ով ունի կորոնավիրուսի բոլոր սիմպտոմները» վերնագրով  նյութն իրականությանը չի համապատասխանում։  Կայքը գրել է, թե իբր նյութն ամբողջությամբ իրականությանը չի համապատասխանում, Սաթիկ Ստեփանյանը  չի զրուցել Օֆելի Իսրայելյանի հետ, ոչ թե 8 օր է ջերմել, ինչպես գրել էր Analitik.am-ն, այլ 2 և այլն։

Ներկայացնում ենք վերոնշյալի հետ կապված արդեն այսօր՝ հունիսի 7-ին, լրագրող Օֆելի Իսրայելյանի և Սաթիկ Ստեփանյանի զրույցն ամբողջությամբ՝ հորդորելով Media.am կայքին պահպանել լրագրողական էթիկան,  չփորձել արատավորել գործընկերների բարի համբավը՝  հիմնվելով հարևանների զրույցների վրա։

 

Նույն շարքից