Առողջապահություն Բարի օր Կորոնավիրուս Հասարակություն 

Արսեն Թորոսյանը հիվանդանոցներին արգելում է ընդունել կորոնավիրուսով հիվանդներին․168.am

analitik.am

Երեկ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ երկրի առողջապահական համակարգը գերծանրաբեռնված պայմաններում է աշխատում, և վերակենդանացման բաժանմունքներում այլևս ազատ տեղեր չկան ծանր ու ծայրահեղ ծանր հիվանդների համար։ Ըստ վարչապետի՝ կորոնավիրուսով հիվանդ ավելի քան 200 քաղաքացիներ սպասում են հիվանդանոցային բուժման իրենց հերթին։ Այս մասին գրում է 168.am-ը:

«Բայց բանից պարզվում է, որ Երևանում և մարզերում կան մի շարք դատարկ բուժկենտրոններ, որոնք պատրաստվել են կորոնավիրուսով հիվանդներին ընդունելուն, սակայն Հայաստանի առողջապահության նախարարությունը այդ բուժկենտրոններին վարակակիրներ ընդունելու թույլտվություն չի տալիս:

Երևանի Բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահան Արծրունին ահազանգել է, որ մարտ ամսից ԵՊԲՀ 1-ին կլինիկական հիվանդանոցում հատուկ կորոնավիրուսի համար բաժանմունք ու մասնագետներ են առանձնացվել, սակայն նախարարությունը բաժանմունքին գործելու հնարավորություն չի տվել:

Արծրունին հրապարակել է լուսանկարներ՝ գրելով. «Այս ամբողջովին կոմպլեկտավորված մասնագետներով, սարքավորումներով և բժշկական միջոցներով ԴԱՏԱՐԿ Է եղել և չի գործածվել անհայտ պատճառներով։ Մարտ ամսից համալսարանական կլինիկան կարող էր ընդունել և բուժ. օգնություն ցուցաբերեր վարակակիրներին, բայց «չէր նկատվում» առղջապահության նախարարության կողմից, նույնիսկ այն պարագայում, երբ անկողնային և մասնագիտական ռեսուրսը սպառման առաջ էր կանգնած։ Այդ ատյանի ղեկավարը նախընտրում էր ոչ միայն հիվանդների «սորտավորումը», այլ նաև՝ բուժ.հաստատությունների։ Ո՞վ է սրա պատասախանը տալու»,- գրել է նա:

168.am-ի հավաստի տեղեկություններով՝ Հայաստանի մարզային և Երևանում գործող որոշ բժշկական կենտրոններ դիմել են ՀՀ առողջապահության նախարարություն՝ նշելով, որ իրենք ունեն covid-19 վիրուսով վարակված հիվանդների ընդունելու ներուժ և պատրաստակամություն, մինչդեռ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մերժել է այդ առաջարկը և արգելել է այդ հիվանդանոցներին ընդունել կորոնավիրուսով հիվանդների։

Մեր տեղեկություններով՝ այդ հիվանդանոցների թվում են «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնը, «Արամյանց» բժշկական կենրոնը, Վեդիի հիվանդանոցը։

Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ նախարար Թորոսյանը կորոնավիրուսի բուժման թույլտվություն է տվել միայն իր ընկերների ղեկավարած բուժկենտրոններին՝ այդ թվում՝ Նորքի ինֆեկցիոնին, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ին, Թորոսյանի հետ ջերմ հարաբերություններ հատատած «Աստղիկ» ԲԿ-ին: Իսկ պատճառն այն է, որ կորոնավիրուսի անվան տակ բուժկենտրոնների համար առանց մրցույթի միլիարդների գնումներ են արվում, որոնցից գոյացած ատկատները կիսվում են Թորոյանի ու նրա մերձավոր շրջապատի միջև:

Հետաքրքիր է, որ բարձրացված աղմուկից հետո, այսօր ՀՀ առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել՝ հորդորելով բավարար նյութատեխնիկական բազա և շենքային պայմաններ ունեցող հիվանդանոցներին ցանկության դեպքում դիմել նախարարությանը և ներգրավվել covid-19 վիրուսով վարակված հիվանդների բուժման գործընթացում։

Մինչդեռ այս բոլոր բուժկենտրոնները վաղուց դիմել ու մերժում էին ստացել Թորոսյանից: Փաստացի, Հայասանում կան դատարակ և վարակակիրներ ընդունելու պատրաստ բուժկենտրոններ, բայց քաղաքացիները հայտնվել են անօգնական վիճակում: Ի՞նչ է սա եթե ոչ հացագործություն:

Ստացվում է, որ Հայաստանը, որտեղ արդեն 4 ամիս գործում է արտակարգ դրություն և ըստ տրամաբանության՝ վաղուց արդեն պետք է երկրում կազմակերպված լիներ կորոնավիրուսով հիվանդացած քաղաքացիների բուժսպասարկումը, նոր միայն առաջին քայլերն է կատարում այդ ուղղությամբ, իսկ առողջապահական համակարգի պատասխանատուների հանցավոր անգործությունը երկրի առողջապահական համակարգը հասցրել է աղետի եզրին և ինչպես երեկ ասաց վարչապետը՝ մենք քայլում ենք դժոխքի միջով»,-գրում է լրատվամիջոցը:

Նույն շարքից