Բարի օր Իրավական Կորոնավիրուս 

Արդյո՞ք անձը կարող է ավտոտնակում միայնակ գտնվելիս դիմակ չկրել. պարզաբանում է իրավաբանը

analitik.am

ՀՀ պարետի 2020 թվական հունիսի 3-ի N 110-ի որոշմամբ սահմանվել է դիմակ կրելու համապարտադիրության պահանջը, որտեղ նշվում է․ «Սահմանել, որ բնակության վայրի բնակելի տարածքից դուրս գտնվելիս՝ բոլոր հանրային բաց տարածքներում, դիմակ կրելը պարտադիր է․․․»:

Հանրային տարածք է ցանկացած բաց ու հարաբերականորեն ընդգրկուն տարածքը, որտեղ հնարավոր է տարբեր՝ ծանոթ և անծանոթ մարդկանց միաժամանակ գտնվելը, նրանց միջև վերբալ, կինետիկ և վիզուալ հաղորդակցությունը: Հանրային տարածք ասելով նկատի է առնվում առաջին հերթին զբոսայգիները, պուրակները, պողոտաները, բակերը, նաև մի շարք փակ տարածքներ՝ սրճարաններ, թեյարաններ, ժամանակակից հիպեր-առևտրական տարածքներ,մոլեր, հիպերմարքեթներ և այլն:

Բացի այդ, օրենսդրությամբ բնակարանի հետ, ի թիվս այլնի, նույնացվում է ընդհանուր օգտագործման տարածքը, ինչպես նաև դրանց այլ բաղկացուցիչ մասերը, որոնք օգտագործվում են հանգստի, գույքը պահելու, ինչպես նաև որոշակի անձի կամ անձանց այլ պահանջմունքները բավարարելու համար։

Դեպքը, որը տեղի է ունեցել վայ-իրավապաշտպան Իոաննիսյան Դանիելի անմիջական հրահրմամբ, ավարտվել է քաղաքացու նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության կազմումով, որը ակնհայտորեն ոչ իրավաչափ է։

Իրավաբանական գրականության մեջ իրավական նորմի մեկնաբանում են համարում կիրառվող իրավական ակտի իրական նորմատիվ պատվիրանները՝ գործնականում իրացնելու նպատակով դրանք պարզելուն ուղղված գործունեությունը։ Իսկ ցանկացած համապարտադիր նորմ պետք է մեկնաբանվի՝ հաշվի առնելով այն նպատակը, որը հետապնդվում է այդ նորմի սահմանմամբ։

Այս պարագայում պարետի որոշման խնդրո առարկա նորմի նպատակը բնականաբար վարակի փոխանցումն այլ անձանց կանխելն է, հետևաբար, եթե անձը մենակ է իր ավտոտնակում, որը նորից եմ շեշտում բնակարանին հավասարեցված անձնական տարածք է, ապա ուրիշին վարակելու վտանգ չկա։

Կազմված վարչական իրավախախտման արձանագրությունը ոչ միայն իրավաչափ չէ, այլև չի հետապնդում այն նպատակը, որը հետապնդվում է պարետի վերոնշյալ որոշմամբ, ինչն էլ իր հերթին ենթադրում է, որ կայացված վարչական ակտը պետք է անհապաղ վերացվի։

Իրավաբան Ռոբերտ Հայրապետյան

Նույն շարքից