Միջազգային Քաղաքականություն 

Իսրայելը կոչ է արել «պարալիզացնել» Իրանը

analitik.am

 

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն միջազգային հանրությանը կոչ է արել պատժամիջոցների միջոցով «պարալիզացնել» Իրանը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Նեթանյահուն Իրանին մեղադրել է իր պարտավորությունները պարբերաբար խախտելու մեջ և նշել, որ երկիրը թաքցրել է այն օբյեկտները, որոնք հարստացել են միջուկային նյութերով:

Նա հիշեցրել է, որ Իրանը հրաժարվել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տեսուչներին թույլ տալ մուտք գործել թաքնված օբյեկտներ, որոնցում նրանք իրականացրել են գաղտնի ռազմական միջուկային գործողություններ:

«Կարծում եմ՝ եկել է ժամանակը, որ համաշխարհային հանրությունը միանա Միացյալ Նահանգներին և ներդնի Իրանի դեմ պարալիզացնող պատժամիջոցներ»,-ասել է Իսրայելի վարչապետը:

Նա հավելել է, որ կորոնավիրուսը չի նվազեցնում Իսրայելի վճռականությունը՝ «Իրանի ագրեսիայի» դեմ գործելու հարցում։ Նա խոստացել է, որ Թեհրանին թույլ չի տա «ձեռք բերել միջուկային զենք»:

 

Նույն շարքից