Բարի օր Քաղաքականություն 

ՊԵԿ նախագահի տեղակալը՝ Դավիթ Անանյանի պաշտոնանկության պատճառների մասին

analitik.am

 

Պարոն Անանյանը որոշել է ազատվել աշխատանքից ու ազատվել է: Լրագորղների հետ զրույցում հայտարարել է ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը՝ խոսելով Անանյանի պաշտոնանկության մասին:

Ինչ վերաբերում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե ՊԵԿ-ում փոփոխություններ են լինելու, Մանուկյանը նշել է, որ արդեն նշանակվել է ՊԵԿ նոր նախագահ, իսկ թե ինչ փոփոխություններ կլինեն հետագայում կհայտնվի այդ մասին:

Նոր պաշտոնանկությունների ու իր հնարավոր հեռանալու մասին, ՊԵԿ նախագահի տեղակալը նշել է, որ ինքը դեռ դիմում չի գրել. «Բոլոր տեղակալները շարունակում են իրենց աշխատանքային պարտականություններն այնպես, ինչպես կատարել են: Եթե կադրային փոփոխություններ լինի, կհայտնվի այդ մասին»:

Հարցին՝ հանարավոր է արդյո՞ք, որ Անանյանի հեռանալը կապ ունի մաքսատան հերթերի կամ մաքսանենգ ծխախոտի հետ, Մանուկյանը նշել է, որ մաքսանենգ ծխախոտ գոյություն չունի, եթե լիներ, համապատասխան հետևանքներ կլինեին. «Ազատումը որևէ բանի հետ չեմ ուզում կապել: Սա նորմալ պրոցես է, երբ մարդը դուրս է գալիս աշխատանքից, մեկ ուրիշ մարդ է նշանակվում այդ պաշտոնին: Սա ընդունեք որպես առօրյա պրոցես, մի կապեք որևէ բանի հետ»:

Ինչ վերաբերում է նրան՝ արդյո՞ք իր մոտ հարց չի առաջանում, թե ինչու իր ղեկավարը հրաժարական տվեց, ՊԵԿ նախագահի տեղակալը պատասխանել է, որ ինքն էլ կարող է մի բան որոշել անել ու որևէ մեկին չասել այդ մասին. «Եթե ես որոշեմ, որևէ մեկն իրավունք չի ունենա հարցնի, թե ինչու եմ դա անում»:

Ամեն դեպքում Անանյանի հեռանալու վերաբերյալ հարցերը Մանուկյանը հորդորեց ուղղել հասցեատիրոջը. «Այստեղ ներքին խոհանոցի հարցեր չկան»:

 

Նույն շարքից