Միջազգային Տեսանյութեր Քաղաքականություն 

Ռուսաստանի շրջանի ղեկավարը «կորցրել» է 400 միլիոն ռուբլի Պուտինի հետ առցանց հանդիպման ժամանակ /Տեսանյութ/

analitik.am

 

Բուրյաթիայի ղեկավար Ալեքսեյ Ցիդենովը «կորցրել է» 400 միլիոն ռուբլի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ առցանց հանդիպման ժամանակ: Այս մասին հայտնում է Լենտան։

Իր զեկույցի ընթացքում շրջանի ղեկավարն ասել է, որ Ռուսաստանի կառավարությունը 615 միլիոն ռուբլի է հատկացրել գրադարանի կառուցման և վերազինման համար․ «Ոչ, ոչ, միլիարդ»,-ընդհատել է նրա խոսքը Պուտինը․ «Ըստ իմ տեղեկությունների, մեկ միլիարդ, գրադարանն արժե միլիարդ 200 միլիոն, 200 միլիոն՝ ձեզանից: Եթե ​​ասում եք 600, որտեղ է 400 միլիոնը»,-հարցրել է նախագահը:

«Վլադիմիր Վլադիմիրովիչ, մենք դեռ պետք է վերականգնենք հին շենքը: Սակայն նորը մենք կառուցել, գործարկել և ամբողջովին հագեցրել ենք: Դուք անվանում եք բացարձակ ճշգրիտ թվեր: Ես ուզում էի մի փոքր ... Ամեն ինչ այնպես չստացվեց»,-պատասխանել է Ցիդենովը:

 

Նույն շարքից