Գլխավոր Իրավական 

Դանիել Իոաննիսյանը ստում է. Գնդապետ Սայաթ Շիրինյանի նկատմամբ վարչական խախտում չի արձանագրվել

analitik.am

Ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանի նկատմամբ վարչական իրավախախտման արձանագրություն չի կազմվել: Այս մասին Analitik.am-ի հետ զրույցում հայտնեցին Ոստիկանության մամուլի ծառայությունից:

Ավելի վաղ Դանիել Իոաննիսյանը հայտնել էր, որ Շիրինյանի նկատմամբ վարչական իրավախախտման արձանագրություն է կազմվել:

Հիշեցնենք, որ երեկ համացանցում տեսանյութ տարածվեց, թե ինչպես է Իոաննիսյանը շրջում Երևանի վարչական շրջաններից մեկում ու նկատողություն անում քաղաքացիներին դիմակ չկրելու համար: Այդ ընթացքում էլ տեղի է ունեցել հայտնի միջադեպը:

Նույն շարքից