Միջազգային Քաղաքականություն 

Թուրքիան Ռուսաստանի հետ պայմանավորվել է S-400-ների 2-րդ խմբաքանակի մատակարարման շուրջ

analitik.am

 

Անկարան ռուսական կողմի հետ սկզբունքային համաձայնության է հասել Թուրքիա S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի ևս մեկ խմբաքանակի մատակարարման շուրջ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավար Իսմայիլ Դեմիրը։

Նշենք, որ Իսմայիլ Դեմիրը մայիսի սկզբին հայտնել էր, որ Անկարան արդեն շարք է մտցրել Ռուսաստանից ձեռք բերած S-400 հակաօդային պաշտպանության որոշ տարրեր։

Ընդ որում՝ պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավարը նշել է, թե «չնայած մատակարարումների մասին համաձայնագրով նախատեսվում է, մասնավորապես, ուսուցում կամ տեխնիկական սպասարկում և աջակցություն», ռուսաստանցի մասնագետները S-400 համակարգերին ազատ հասանելիություն չեն ունենա:

Նրա խոսքով՝ «այդպիսի հասանելիություն կունենան միայն թուրքական ընկերություններն ու Թուրքիայի ՌՕՈՒ-ն»:

Թուրքիան Ռուսաստանից գնել է S-400-ի չորս դիվիզիոն: 2019 թվականի հոկտեմբերի 23-ին «Ռոսօբորոնէքսպորտը» հայտնել էր, որ Ռուսաստանը պայմանագիրը ժամկետից շուտ է կատարել՝ Թուրքիա մատակարարելով Ս-400-ի բոլոր տարրերը, ներառյալ հրթիռները:

regionmonitor

 

Նույն շարքից