Միջազգային Քաղաքականություն 

Ժիրինովսկին հայտարարել է, որ ԱՄՆ-ում հեղափոխություն է սկսվել

analitik.am

 

Ռուսաստանի Լիբերալ դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին հայտարարել է, որ ԱՄՆ-ում «հեղափոխական փոփոխություններ» են սկսվել՝ զանգվածային անկարգությունների արդյունքում: Այս մասին հայտնում է Լենտան։

Քաղաքական գործչի խոսքերով, Միացյալ Նահանգներում ներկայիս իրավիճակը բացատրվում է նրանով, որ «վերևներում չեն կարող, իսկ ներքևներում չեն ուզում»․ «Ահա, հեղափոխությունը սկսվել է»,-ասել է նա:

Ըստ Ժիրինովսկիի, ԱՄՆ Դեմոկրատական ​​կուսակցության անդամները «պարտվել են ամեն ինչ», և, հետևաբար, խանգարել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ղեկավարել երկիրը․ «Ներքևներում դա տեսել են և բորբոքվել: Որոշել են՝ եկեք խառնաշփոթ կազմակերպենք»,-կարծում է քաղաքական գործիչը:

Լիբերալ դեմոկրատական կուսակցության առաջնորդը վստահություն է հայտնել, որ «աղմուկից հետո քար լռություն կտիրի»:

 

Նույն շարքից