Միջազգային Քաղաքականություն 

ԱՄՆ-ում հաստատել են Ռուսաստանի հետ միջուկայի զենքի վերաբերյալ բանակցությունները

analitik.am

 

ԱՄՆ-ում հաստատել են Ռուսաստանի հետ բանակցությունները ռազմավարական կայունության վերաբերյալ։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում հայտարարել է զենքի վերահսկման հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ հանձնակատար Մարշալ Բիլինգսլին:

Ըստ նրա, երեկ՝ հունիսի 8-ին, նա պայմանավորվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովի հետ հունիսին միջուկային զենքի շուրջ բանակցությունների ժամկետի և վայրի վերաբերյալ: Սակայն չի նշել ճշգրիտ ամսաթիվը և ընտրված վայրը:

Հատուկ հանձնակատարն ասել է, որ բանակցություններին հրավիրվել է նաև Չինաստանը․ «Արդյո՞ք Չինաստանը կհայտնվի, և բարեխղճորեն կբանակցի»,-հարցրել է նա։

ՌԻԱ Նովոստիի տեղեկություններով, վերոնշյալ բանակցությունները կարող է տեղի ունենալ հունիսի 22-ին՝ Վիեննայում:

 

Նույն շարքից