Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընն առաջին անգամ երևացել է հանրության մեջ՝ երեքշաբաթյա բացակայությունից հետո նրա համար ոչ տիպիկ հանդերձանքով և բարձր տրամադրությամբ: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:
Կիմ Չեն Ընը «հրաժարվել» է իր ավանդական սև հանդերձանքից և սպիտակ վերնաշապիկ է կրել Կորեայի Աշխատանքի կուսակցության Կենտրոնական կոմիտեի Քաղաքական խորհրդի նիստում: Daily Mail-ը նշում է, որ նիստի ընթացքում ներկաները բավականին մոտ են նստել միմյանց, չնայած կորոնավիրուսային վարակի վտանգին:
Անցած երկու ամիսների ընթացքում Հյուսիսային Կորեայի առաջնորդը երկար ժամանակով մի քանի անգամ անհետացել է: Մայիսի 24-ին նա առաջին անգամ հայտնվել է հանրությանը երեքշաբաթյա բացակայությունից հետո: