Բարի օր Տեսանյութեր Քաղաքականություն 

Ալեն Սիմոնյանը բացահայտ ստում է. Տեսանյութ

analitik.am

Այսօր՝ հունիսի 9-ին, ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն «Ազատության» եթերում հայտարարեց, որ «Այո»-ի քարոզարշավը դադարել է Հայաստանում կորոնավիրուսի առաջին դեպքի հաստատումից անմիջապես հետո:

Ալեն Սիմոնյանն ակնհայտ սուտ ասաց ուղիղ եթերում. ՀՀ-ում կորոնավիրուսի առաջին դեպքը պաշտոնապես հաստատվել է մարտի 1-ին, որից հետո նույն օրն իրականացվեց բազմամարդ երթ՝ նվիրված մարտի 1-ի զոհերի հիշատակին, մարտի 6-ին Նիկոլ Փաշինյանն իր դստրերի հետ «Այո»-ի քարոզարշավ իրականացրեց Երևանում՝ մետրոյում բուկլետներ բաժանելով քաղաքացիներին, մարտի 7-ին քարոզչական բուկլետներ բաժանեց Ստեփանավանում, մարտի 8-ին մանուշակներ բաժանեց Քարաշամբում, մարտի 10-ին «Այո»-ի քարոզարշավի շրջանակներում հանրահավաք անցկացվեց Մեղրիում, Քաջարանում, Կապանում, Տեղում։

Մարտի 11-ին նորից քարոզարշավի շրջանակներում հանրահավաքներ անցկացվեցին Գորիսում, Սիսիանում, Տաթևում, Գորայքում, Շինուհայրում, մարտի 12-ին՝ Ջերմուկում, Զառիթափում, Վայքում, Մալիշկայում, Եղեգնաձորում, Արենիում: Անհասկանալի է, թե ինչու է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն ակնհայտ սուտ ասում, ամենայն հավանականությամբ, հույս ունի, որ մարդիկ չեն հիշում, թե ինչ է կատարվել Հայաստանում 3 ամիս առաջ:

Նույն շարքից