Միջազգային Քաղաքականություն 

Թուրքիան նման է շենքում ապրող այն մարդուն, որը մյուս բոլոր բնակիչներին թշնամի է համարում. Ալի Բաբաջան

analitik.am

 

Թուրքիայի նախկին փոխվարչապետ և արտգործնախարար, ներկայումս «Ժողովրդավարություն և առաջընթաց» (DEVA) կուսակցության առաջնորդ Ալի Բաբաջանը հայտարարել է, որ Թուրքիայում քաղաքական ճնշում է գործադրվում անկախ կազմակերպությունների վրա, ուստի հրապարակվող տնտեսական տվյալները արժանահավատ լինել չեն կարող։

Բաբաջանը համոզված է, որ Թուրքիան գնալով պարփակվում է իր մեջ և փոքրանում. այն այլևս բաց չէ բոլորի առջև և չունի ինքնավստահություն։ Նա Թուրքիային նմանեցրել է 200 բնակարանից բաղկացած բնակելի շենքում ապրող մեկին, որը մյուս բոլոր 199 բնակարաններում ապրողներին համարում է իրեն թշնամի։

Այդ իսկ պատճառով, ըստ նախկին փոխվարչապետի, Թուրքիան առաջնորդվում է վախեցնելու, արգելելու սկզբունքով և փորձում է վախեցնել թե՛ իր քաղաքացիներին, թե՛ օտարներին։

Ալի Բաբաջանն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ եթե 2013-ին Թուրքիայի համախառն ազգային եկամուտը կազմում էր 950 մլրդ դոլար, ապա այս տարի այն կազմել է 650 մլրդ դոլար։ Մեկ շնչին ընկնող համախառն ներքին արդյունքը 12.500 դոլարից նվազել է 7.500 դոլարի։

Բաբաջանը կարծում է, որ ներկայիս իշխանությունների վիճակը շատ բարդ է։

«Եթե որևէ հույս ունենայինք ներկայիս իշխանություններից, նոր կուսակցություն չէինք ստեղծի»,-ընդգծել է Թուրքիայի նախկին փոխվարչապետ Բաբաջանը։

ermenihaber

 

Նույն շարքից