Միջազգային Քաղաքականություն 

Էրդողանը հայտարարել է, որ արտահերթ ընտրություններ չեն լինելու

analitik.am

 

Թուրքիայում վերջին շրջանում ակտիվացել են խոսակցությունները 2023-ի հունիսին նախատեսված նախագահական և խորհրդարանական ընտրությունները իշխանությունների նախաձեռնությամբ ավելի շուտ անցկացնելու մասին։

Այս խոսակցություններին առաջին անգամ անդրադարձել է Թուրքիայի և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ հերքելով վաղաժամ ընտրությունների գնալու մասին լուրերը։

«Արտահերթ ընտրությունների հարց չկա։ Ինչու՞ ընտրություն անենք։ Ընտրությունները 2023-ին կանցկացվեն։ Բոլորը թող ըստ այդմ առաջ նայեն։ Արտահերթ ընտրությունների թեմայով միայն ընդդիմությունն է խոսում»,- նկատել է Էրդողանը։

Նշենք, որ Թուրքիայում բազմիցս եղել են դեպքեր, երբ իշխանությունը որոշել է հերթական ընտրությունները ժամկետից շուտ՝ իրենց ավելի հարմար պահի անցկացնել։

Նշենք, որ Թուրքիայում 2018-ի հունիսի 24-ին տեղի ունեցած վերջին համապետական ընտրությունները նույնպես անցկացվել են ժամկետից շուտ․ դրանք նախատեսված էին 2019-ին։

ermenihaber

 

Նույն շարքից