Միջազգային Քաղաքականություն 

Հայաստանը մեզ համար լավ հնարավորություն է. Իրանի փոխարտգործնախարար

analitik.am

 

Իրանի արտգործնախարարի տնտեսական դիվանագիտության հարցերով տեղակալ Ղոլամռեզա Անսարին «Արաս» ազատ տնտեսական գոտի այցի ժամանակ ընդգծել է ԵԱՏՄ հետ հարաբերությունների խորացման կարևորությունը։

Անսարին ԵԱՏՄ հետ ազատ առևտրի համաձայանգրի ստորագրումը «Արաս» ԱՏԳ-ի համար «ոսկի հնարավորություն» է անվանել։

Այդ համատեքստում պաշտոնյան նաև մատնանշել է Հայաստանի կարևորությունը․ «Հայաստանը մեզ համար շատ լավ հնարավորություն է։

Հաշվի առնելով, որ «Արաս» ԱՏԳ-ն այս երկրի և եվրասիական երկրների հետ առևտրային հարաբերություններն ընդլայնելու համար եզակի դիրք ունի, մենք հույս ունենք, որ կառավարությունը կփորձի օգտվել այս հատուկ հնարավորությունից»։

regionmonitor

 

Նույն շարքից