Միջազգային Քաղաքականություն 

ԱՄՆ-ը երկարաձգել է Լուկաշենկոյի դեմ պատժամիջոցները՝ «ազգային անվտանգության սպառնալիքի» պատճառով

analitik.am

 

ԱՄՆ-ն մեկ տարով երկարաձգել է պատժամիջոցները Բելառուսի ղեկավարության ներկայացուցիչների նկատմամբ, այդ թվում ՝ հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի: Համապատասխան հրամանագիրը ստորագրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Փաստաթղթում ասվում է, որ «Բելառուսի կառավարության որոշ ներկայացուցիչների գործողությունները ծայրահեղ սպառնալիք են ներկայացնում ազգային անվտանգության և ԱՄՆ արտաքին քաղաքականության համար»:

Սահմանափակումների ենթակա անձանց ցուցակը, բացի Լուկաշենկոյից, ներառում է 9 հոգի, այդ թվում ՝ Անվտանգության խորհրդի քարտուղարը, Արդարադատության և ներքին գործերի նախարարը, ԿԸՀ ղեկավարը, պետական ​​հեռուստատեսության և ռադիոյի ղեկավարը և այլն:

 

Նույն շարքից