Միջազգային Քաղաքականություն 

ԱՄՆ-ն շուտով ծնկի կգա Թեհրանի առաջ. Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ

analitik.am

 

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբբաս Մուսավին հայտարարել է, որ Վաշինգտոնի քաղաքականությունը շուտով կհանգեցնի նրան, որ ԱՄՆ-ն ծնկի կգա Թեհրանի առաջ։

Մուսավին իր թվիթերյան միկրոբլոգում, դիմելով ԱՄՆ-ին, գրել է.
«Դուք շուտով ծնկի կգաք իրանցի ժողովրդի առաջ»։ Մուսավին նաև գրել է, որ  «ԱՄՆ կառավարությունը «ծունկը վզին» մեթոդը կիրառում է ոչ միայն իր սեփական ժողովրդի, այլ նաև ամբողջ մարդկության հանդեպ։
«Արդյունքում կոտրվել է ոչ թե իրանցիների վիզը, այլ ԱՄՆ-ի ծունկը», -ավելացրել է Իրանցի պաշտոնյան։

Նշենք, որ Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը «ծունկը վզին» ասելով նկատի է ունեցել ԱՄՆ-ում ոստիկանի գործողությունների հետևանքով սևամորթ իրավախախտ Ջորջ Ֆլոյդի մահը. ոստիկան Դերեկ Չաուվինը, ծնկով սեղմած պահելով Ֆլոյդի պարանոցը, խեղդամահ էր արել նրան:

Նույն շարքից