Բարի օր Կորոնավիրուս Հասարակություն Տեսանյութեր 

Պետք է այնպես անենք, որ այդ մարդիկ իրենց զգան որպես իզգոյ. Նիկոլ Փաշինյանը խոսեց պատմական պահի մասին

analitik.am

 

Մեր իրականության մեջ կարգը միշտ հաստատվել է մեր կամքին հակառակ, մենք մեր պատմության մեջ երբեք կարգ չենք հաստատել մեր կամքով, կարգը երբեք չի եղել մեր կամքի արտահայտությունը: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը. «Սա է մեր այսօրվա իրավիճակի հոգեբանական պատճառը: Սակայն սա նաև հնարավորություն է, մենք հայ ժողովրդի պատմության մեջ առաջին անգամ ունենք հնարավորություն ստեղծել կարգ մեր կամքով, քաղաքացու կամքով, ոչ թե բռնութամբ, այլ քաղաքացու կամքով»:

«Սա դուրս է միայն կորոնավիրուսի շրջանակից, սա պատմական պահ է ու պատմական առաքելություն, որը կարող է պատմականորեն լինել կործանարար ու պատմականորեն լինել հզորացնող:

Իմ ակնկալիքը, կոչն է, որ մենք՝ բոլորով՝ որպես քաղաքացի, կարգ հաստատենք:

Սա նշանակում է երկու բան՝ ամեն մեկն ինքը կատարում է կարգից բխող պայմանները, ինքն իր վարքագծով կարգ է պահում ու ուրիշից էլ պահանջում է նույն բանը:

Խնդրում է, պահանջում է, պարտադրում է, այնպիսի միջավայր է ստեղծում, որ կարգը չկատարելը լինի ամոթի պես մի բան, որ կարգը կատարողն իրեն զգա որպես «իզգոյ», օտարված՝ դրանով մոտիվացիա ունենա վերադառնալ հանրային համակեցության տրամաբանության մեջ, դառնալ հանրության կարգի մի անբաժանելի հատվածը»:

 

Նույն շարքից